Հայոց մեր օջախներում հիմա ամանորյա եռուզեռ է. տոնածա՛ռ, եփութա՛փ, նախապատրաստվում ենք` կարողացածներիս չափով: Շատերս, անգամ, փորձելու ենք սեփական հասակներիցս ավե՜լ թռչել` վերջին մեր ոսկեղենը լոմբարդ տանելով... որ հարևան-բարեկամներից հետ չմնանք և այլն:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...